Լավաշ թավայի մեջ

Լավաշ թավայի մեջ

Մայիս 20, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Խմոր ենք հունցում: Կաթսայի մեջ լցնում ենք մի բաժակ գոլ ջուր, 2 թ/գդ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ:
  • Որոշ ժամանակ անց խմորիչը փրփրում է:
  • Ավելացնում ենք կարագն ու աղը:
  • Հետո լցնում ենք ալյուրը և խմոր հունցում:
  • Հունցած խմորը կարելի է թողնել հենց կաթսայի մեջ, սակայն տաք տեղում դնելիս վերջինս ավելի արագ է հասունանում:
  • Թողնում ենք, որ խմորը լավ բարձրանա:
  • Խմորից 5-6 սմ տրամագծով գնդիկներ ենք ձևավորում:
  • 1-2 մմ բարակ բլիթներ ենք գրտնակում:
  • Խմորը վերցնում ենք ձեռքերով կամ փաթաթում գրտնակին: Դնում ենք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակին յուրաքանչյուր կողմով 10-15 րոպե տապակում:
  • Հենց որ լավաշը սպիտակում է ու վրան պղպջակներ են առաջանում, շրջում ենք: Ամեն ինչ շատ արագ է արվում, պետք չէ լավաշը չորացնել կամ եփել մինչև ոսկեգույն դառնալը:
  • Թխված լավաշները արագ մտցնում ենք թասով ջրի մեջ ու հանում:
  • Սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում:
  • Կարելի է ջրով թասի մեջ մտցնելու փոխարեն պարզապես ջուր ցանել վրան:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...