Աղացած մսին ավելացնել ձու,աղ,պապրիկա,սխտոր և խառնել։
Տաքացնել տապակը ,լցնել բուսայուղ և մի փոքր կարագ ․ տապակել սոխը մոտ 2 պ․,ապա ավելացնել սունկ և տապակել այնքան մինչև ստացվի դեղնակարմրավուն երանգ։ Այնուհետև համեմել աղացած սև պղպեղով ,աղով,սխտորի փոշիով․տապակը վերցնել կրակից։
Սմետանը խառնել մանր կտրատած կանաչիների հետ։
Պատրարաստել մսից գնդիկներ ,ապա ձևավորել գնդիկի վրա փոսիկ։
Վերցնել համապատասխան տարա ,մեջը փռել մագաղաթյա թուղթ և վրան դասավորել մսից պատրաստված գնդիկները,գնդիկների փոսիկի մեջ լցնել տապակած սունկը,ապա սմետանը և վերջում քերած պանիրը։
Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե։