Խմորիչը լուծել տաք կաթի մեջ (ավելացնել մի փոքր շաքարավազ)մինչ խմորիչը բարձրանում է, առանձին տարայի մեջ հարել ձվերը։
Ձվերին ավելացնել փափկած կարագ (փաթեթի 1/3-ը):
Ձվի, կարագի խառնուրդին ավելացնել մնացած շաքարավազը
Կաթի մեջ լուծված խմորիչը լցնել ձվի, կարագի և շաքարավազի խառնուրդին, և լավ խառնել։
Աստիճանաբար ավելացնել ալյուրը (600–700 գ որքան կպահանջվի )՝ համակցված աղով։
Խառնուրդի մի մասը (ալյուրը աղով) լցնել խմորիչ խմորի մեջ և հունցել ․պատրաստել սնձան (խառնել մեկ թեյի գդալ ալյուր + մեկ թեյի գդալ ջուր, պատրաստել գնդիկ և լվանալ սառը ջրով): Ստացված գնդիկը լցնել խմորի մեջ, խառնել։
Սնձան ավելացնելուց հետո ավելացնել ալյուրի և աղի մնացած խառնուրդը, հունցել խմորը։ Ստացված գնդիկը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել տաք տեղում։
Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Միկրոալիքային վառարանում կարագը փափկեցնել (7-10 վայրկյան)․
միացնել դարչինն ու եղեգնաշաքարը։
Ստացված խմորը գրտնակել բարակ մեծ շերտի, ցանկալի է՝ ուղղանկյուն (մոտ 40 սմ 55 սմ):
Շերտի վրա քսել հալած կարագը։ Խմորե շերտին շաղ տալ դարչինի և եղեգնաշաքարի խառնուրդը և ռուլետի նման փաթաթել
Ռուլետը կլորաձև կտրատել
Ստացված սիննաբոնները դասավորել կարագով պատած տարայի մեջ և տեղափոխել ջեռոց՝175 աստիճան տաքացրած ,որտեղ թխել 20-30 ր
Այդ ընթացքում պատրաստել սերուցքային զանգվածը` ամանի մեջ լցնել վանիլինն ,շաքարի փոշին ,կարագն ու Սերուցքի պանիրը և հարել։
Սիննաբոնները կարմրելուց և պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից և անմիջապես ծածկել սերուցքային զանգվածով (կարող եք քսել խոզանակով, կամ կարող եք լցնել վրան)։