Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը աղաջրի մեջ եփել , կտրատել փոքր կտորների
- Ձվերը պինդ խաշել , առանձնացնել սպիտակուցը դեղնուցից
- Սպիտակուցը մանր կտրատել, դեղնուցը քերիչով անցկացնել
- Սոխը մանր կտրատել, վրան լցնել եռացրած ջուր ,թողնել մնա 5 րոպես քամել , չորացնել
- Սունկը բարակ շերտերով կտրատել
- Ձիթապտուղները բաժանել երկու մասի
- Մեծ ափսեի մեջ քսել մայոնեզ ու հերթով շարել բաղադրամասերը
- Հավի կրծքամիսը շարել , աղել , մայոնեզով վանդակներ անել, ավելացնել սոխը , սունկը , նորից մայոնեզով վանդակներ , եգիպտացորենը , մայոնեզ , ձվի սպիտակուցները , մայոնեզ
- Աղցանի վրա շաղ տալ քերած դեղնուցը և զարդարել ձիթապտուղներով
- Աղցանի վրա շրջանաձև շարել չիպսերը՝ տալով արևածաղկի տեսք
(No Ratings Yet)