Պատրաստման եղանակը
- Մարինադը պատրաստելու համար քացախը , ջուրը և բուսայուղը խառնել իրար։
- Միսը փոքր կտորներով կտրատել , դնել մարինադի մեջ , աղ ու պղպեղ ցանել և թողնել 2 ժամ մարինացվի։
- Խմորը բացել , բաժանել 2 մասի , մեկը մի քիչ մեծ , մյուսը փոքր։
- Մեծ կտորը փռել ջեռոցի յուղած տապակի մեջ այնպես , որ եզրերը ծածկի տապակի կողքերը ։
- Վրան փռել նախապես խորանարդաձև կտրատած կարտոֆիլը , օղակաձև կտրատած սոխը , մարինացված միսը , կտրատած կանաչին ։
- Ծածկել խմորի մյուս կեսով , կոքերն ամրացնել ։
- Վրան քսել հարած ձու։
- Ջեռոցը տաքացնել 180 C, թխել կարկանդակը մինչև պատրաստ լինելը։
(2 votes, average: 5.00 out of 5)