Պատրաստման եղանակը
- Բիսկվիթը պատրաստելու համար ձվերի սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել մինչև փրփրելը , ավելացնել շաքարավազը , հարելով մեկ-մեկ լցնել դեղնուցները , աստիճանաբար լցնել ալյուրը , վանիլինը , փխրեցուցիչը։
- Ջեռոցը տաքացնել 180 C , տապակի մեջ յուղաթուղթ փռել , խմորը լցնել վրան և թխել 10-15 րոպե։
- Պատրաստ լինելուց հետո հովացնել ։
- Սուֆլեն պատրաստելու համար ժելատինը 2 ճ․գ․ ջրով թրջել , թողնել 10 րոպե , ապա հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կոկոսի սերուցքը և հարել ։
- Շաքարավազը ջրով բացել , եփել 3-5 րոպե , մինչև շաքարավազի լուծվելը ։
- Սպիտակուցը հարել մինչև փրփրելը և հարելով բարակ շիթով լցնել օշարակը կոկոսի սերուցքն ու ժելատինը , լավ խառնել , փռել բիսկվիթի վրա։
- Գլազուրը պատրաստելու համար շոկոլադը հալեցնել , ավելացնել կարագը և լցնել տորթի երեսին։
(1 votes, average: 5.00 out of 5)