Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 300 գր.
 - շաքարավազ - 6 ճ.գ.
 - թթվասեր - 2 ճ.գ.
 - ձու - 1 հատ
 - վանիլային շաքարավազ
 - թխվածքաբլիթ - 5-6 հատ
 - սերուցքային կարագ - 2 ճ.գ.
 
Պատրաստման եղանակը
- Թխվածքաբլիթները փշրել ։
 - Կարագը հալեցնել և ավելացնել թխվածքաբլիթներին :
 - Վերցնել սիլիկոնե ֆորմաներ և խառնած կարագն ու թխվածքաբլիթները լցնել դրանց մեջ :
 - Դնել միկրոալիքային վառարանն ու 700 վտ հզորության տակ թողնել մեկ րոպե:
 - Խառնել կաթնաշոռը ,շաքարավազը , վանիլն ու հարել բլենդերով մինչև ստացվի համասեռ զանգված :
 - Այն ավելացնել ֆորմաների մեջ :
 - Նորից դնել վառարանը մոտ 2-3 րոպե ։
 - Հանել վառարանից , դնել սառնարանը մոտ 2 –ժամ :
 - Զարդարել ըստ ճաշակի :
 

Loading...



