Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճան:
- Կարտոֆիլը մաքրել, կտրատել օղակաձև և եփել աղաջրում մոտ 5 րոպե:
- Ջուրը թափել:
- Սոխն ու սունկը խորանարդաձև կտրատել , սոխը տապակել մինչև թափանցիկ դառնալը , հետո ավելացնել սունկը ևշարունակել տապակել մոտ 8 րոպե :
- Աղել պղպեղել :
- Սունկն ու սոխը հանել թավայի միջից ,նույն բուսայուղի մեջ տապակել աղացած միսը մոտ 5 րոպե , ավելացնել ուրցը , աղ , պղպեղները , տոմատի մածուկը , սերուցքը այս ամենը լավ խառնել և դնել կրակին ,որ սերուցքը եռա :
- Ավելացնել աղացած մսի մեջ սունկը և եփել մի քանի րոպե:
- Ջեռոցի տապակի մեջ լցնել մսի ֆարշի ու սնկի մի մասը այնուհետ կարտոֆիլը , հետո նորից մսի ֆարշը:
- Այս ամենի վրա լցնել քերած պանիր և թխել ջեռոցում մոտ 30 րոպե:
(1 votes, average: 5.00 out of 5)