Պատրաստման եղանակը
- Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
- Կարագը հալեցնել և սառացնել :
- 2 ճ.գ. ջուրը, շաքարը, ձուն և վանելի լավ խփել:
- Ալյուրն, կակաոն և աղը հարել և ավելացնել ձվի մասսաի մեջ:
- Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը և թխել 30-35 րոպե, այնուհետև սառացնել:
- Ժելատինը թրչել:
- Ձուն, աղը, շաքարը և 5 ճ.գ. ջուրը կրակի վրա եփել այնքան ժամանակ, մինչև պնդանա:
- Այնուհետև սառացնել:
- Հախարջի հյութը տաքացնել և լուծել նրանում քամաց ժելատինը, և ավելացնել ստացված կրեմին:
- Դնել սառնարանը 30 րոպեյով:
- Երբ կրեմը սկսվի պնդանալ ավելացնել ցեփած սերուցքը:
- Ստացված շերտը մեչտեղից կիսել:
- Առաջին շերտի վրա քսել կրեմը և ծածկել երկրորդ շերտով:
- Դնել սառնարանը 4 ժամով:
- Մնացած սերուցքը լավ ցեփել վանելինի հետ և քսել վերևի շերտի վրա:
- Զարդարել տորթը մրքերով և կտրատաց շոկոլադով:
(1 votes, average: 5.00 out of 5)