Բաղադրիչներ
- Չինական կաղամբ - 300 գ․
- Հավի ֆիլե - 1 հատ
- Վարունգ - 1 հատ
- Ձու - 4 հատ
- Կանաչ սոխ - 1 փունջ
- աղ, պղպեղ, մայոնեզ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Եփել հավի ֆիլեն (համի համար ավելացնել գազար, սոխ և դափնու տերեւ: Արգանակն այնուհետև կարելի է օգտագործել ապուրի համար):
- Չինական կաղամբը մանրացնել։
- Կանաչ սոխը մանր կտրատել։
- Վարունգը կտրատել շերտերով:
- Հավի ֆիլեն կտրատել փոքր խորանարդիկների։ Ձվերը նույնպես խաշում ենք և մանր կտրատում։
- Ամեն ինչ լցնել աղցանամանի մեջ, խառնել, աղ ու պղպեղ անել։
- Համեմել մայոնեզով և մատուցել չափաբաժիններով։