Պատրաստման եղանակը
- Մակարոնը եփել աղաջրի մեջ մինչև փափկի և քամել ջուրը։
- Տապակի մեջ լցնել բուսայուղ և մանր կտրատած սոխը տապակել միջին կրակի վրա մինչև ոսկե դարչնագույնը։
- Ձուն հարել տարայի մեջ, լցնել քերած պանիր համեմել աղով և պղպեղով։
- Տապակած սոխին ավելացնել մակարոնեղենը և խառնել։ Պանիր-ձվի խառնուրդը լցնել մակարոնեղենի վրա՝ անընդհատ խառնելով, 1-2 րոպե։
- Վերջ, ուտեստը պատրաստ է։