Տապակի մեջ տաքացնել բուսայուղը,լցնել միսը։ Տապակել ուժեղ կրակի վրա մինչև ոսկե դարչնագույնը, միաժամանակ կտորները շրջելով այնպես, որ բոլոր կողմերից հավասարապես տապակվեն։
Մսի մեջ ավելացնել մանրացված սոխը, խառնել։
Շարունակել եփել միսը միջին կրակի վրա, մինչև եփվի, 20-30 րոպե, երբեմն խառնելով: Միսը պետք է լավ եփվի։ Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ աղ անել , ավելացնել սև աղացած պղպեղ և խառնել։ Մսին կարող եք ավելացնել այլ համեմունքներ ըստ ձեր նախասիրության։
Մարինացված վարունգը նույնպես կտրատել բարակ շերտերով։
Լվանալ խնձորը, հեռացնել կեղևն ու սերմերը, կտրատել այնպես, ինչպես բանջարեղենը։ Խնձորը լցնել հարմար տարայի մեջ, վրան ավելացնել կիտրոնի հյութ և խառնել, որպեսզի գույնը չփոխի։ Ցանկալի է «Սիմիրենկոյի» նման քաղցր-թթու խնձոր վերցնել։ Խնձորի համը աղցանին յուրահատուկ համ կհաղորդի։
Միավորել տապակած տավարի միսը, կտրատած բանջարեղենը և խնձորը․ ավելացնել մայոնեզ և խառնել։
Աղցանը կարող եք զարդարել ցանկացած կանաչիով և մատուցել։