Սունկը լվանալ, մանր կտրատել։ Մաքրել սոխը, կտրատել խորանարդաձև։ Լցնել սունկը տաքացրած տապակի մեջ, գոլորշիացնել ամբողջ հյութը, ապա լցնել ձեթը և տապակել։ Սունկը սոխի հետ միասին 5 րոպե տապակել՝ երբեմն խառնելով։
Կարտոֆիլը մանր քերիչով քերել, առաջին շերտը դնել հարթ ափսեի վրա՝ շրջան կազմելով։ Աղցանը թեւնոցի տեսքով պատրաստելու համար մեջտեղում տեղադրեք փոքրիկ կլոր կաղապար կամ առանց պոչի բաժակ։ Կարտոֆիլի շերտի վրա առատորեն քսել մայոնեզ։
Բազուկն քերիչով քերել և ավելացնել կարտոֆիլի շերտին և քսել մայոնեզ։