
Բաղադրիչներ
- բրոկկոլի - 400գ
- մեծ կարտոֆիլ - 1 հատ
- հավի արգանակ - 1լ
- սխտոր - 1 պճեղ
- սոխ - 1/2 գլուխ
- պանիր - 1 ճ/գ
- աղ, սև պղպեղ
- Տոստի համար
- քերած պանիր - 180գ
- 1 ձու
- տոստի - հաց
- կանաչ սոխ - 3-4 ճյուղ
- ձիթայուղ
- վուստերի սոուս
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը կտրատել, բրոկկոլին մանրացնել։
- Սոխը և սխտորը բարակ կտրատել, տապակել ձիթայուղով։
- Արգանակը եռացնել, եփել կարտոֆիլը 15 րոպե, ավելացնել բրոկկոլին, եփել ևս 4-5 րոպե։
- Ավելացնել սոխը, սխտորը, պանիրը, մանրացնել բլենդերով, աղ և պղպեղ անել։
- Մի կտոր հացի փափուկ մասը մանրացնել, խառնել ձվի, պանրի, կանաչ սոխի հետ։
- Ստացված զանգվածը տարածել 2 կտոր հացի վրա, ցողել վուստերի սոուսով, ծածկել հացով։
- Սենդվիչներին ձիթայուղ քսել և 10 րոպեով դնել 180 աստիճան տաքացված վառարանը։ Շրջել 1 անգամ։
- Ապուրը մատուցել տոստերի հետ։