
Բաղադրիչներ
- ծաղկակաղամբ - 1 գլուխ
- ձու - 2 հատ
- ալյուր - 6 ճ․գ․
- կարագ ՝ տապակելու համար
- մանր պաքսիմատ - 1 բաժակ
- քերած պինդ պանիր - 50 գր․
- համեմունքներ ՝ ըստ ճաշակի - 1/2 թ․գ․
- աղ
Պատրաստման եղանակը
- Ծաղկակաղամբը բաժանել մասերի , տեղավորել կաթսայի մեջ , ջուր լցնել , մի փոքր աղ ցանել և դնել կրակի վրա ։
- Եռալուց հետո կաղամբը եփել 5 րոպե , իսկ հետո լցնել քամիչի մեջ։
- Խորը թասի մեջ ձուն հարել համեմունքի հետ , ավելացնել 1 պտղունց աղ և ալյուր։
- Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը ։
- Առանձին թասի մեջ քերած պանրի հետ խառնել պաքսիմատը։
- Կաղամբի յուրաքանչյուր կտոր թաթախել ձվային զանգվածի մեջ , հետո թավալել պաքսիմատի մեջ։
- Բոլոր կողմերից տապակել ՝ քիչ կարագով։