![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2018/02/600x401_0_ed32b7ddd91ea968e3b3e2546e59be2a@800x534_0x59f91261_3226528101381418340.jpeg)
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 200 գր․
- վարունգ - 200 գր․
- խնձոր - 200 գր․
- ընկույզ - 50 գր․
- հազարի մի քանի տերև
- կիտրոն - 1 հատ
- սխտոր - 2-3 պճեղ
- բուսայուղ - 4-5 ճ․գ․
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը եփել , սառեցնել և մանր կտրտել ։
- Խորանարդաձև կտրտել վարունգը և կեղևազրկած խնձորները , ընկույզը մանրացնել ։
- Աղցանամանի մեջ ձեռքով մանրացնել հազարի տերևները , վրան լցնել հավի փափկամիսը , վարունգը , խնձորը և ընկույզը։
- Աղցանի վրա լցնել կիտրոնի հյութը , ճզմած սխտորը , բուսայուղը , աղ ու պղպեղ անել և խառնել։