Կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել մածունը սոդայով , ալյուրը և հունցել խմոր։
Ստացվում է ձեռքերին չկպչող փափուկ խմոր։
Խմորը բաժանել ընկույզից մի քիչ մեծ 15 գնդիկների , յուրաքանչյուրը բացել երկարությամբ մեջտեղում շարել ընկույզ, չամիչ , մուրաբայի հատիկներ, պիստակ, պնդուկ և փաթաթել , թխել ՝ մինչև վարդագունելը։
Կրեմի պատրաստումը՝
Խտացրած կաթը եփել 2 ժամ , թողնել հովանա, ավելացնել հարած կարագը և նորից լավ հարել ։
Առանձին թխվածքները կրեմով միացնել ․ առաջին շարքում ՝ 5 հատ, 2-րդում ՝ 4 հատ, 3-րդում՝ 3 հատ, 4-րդում՝ 2 հատ, 5-րդում ՝ 1 հատ։
Կրեմը քսել բոլոր կողմերից և ձևավորել շոկոլադի քերուկով։