Բաղադրիչներ
- կլորավուն բրինձ - 120 գր.
- դարչին ձողիկով - 2 գր.
- ջուր - 750 մլ.
- շաքարավազ - 200 գր.
- կաթ - 500 մլ.
Պատրաստման եղանակը
- Բրինձը հարել բլենդերով կամ սրճաղացով , վրան լցնել գոլ ջուր , ավելացնել դարչին և դնել սառը տեղ մոտ ութ ժամ , ցանկալի է ամբողջ գիշեր :
- Հանել դարչինի ձողիկը և հարել բլենդերով մոտ 5 րոպե:
- Ստացված զանգվածը անցկացնել մաղով կամ մի քանի շերտ թանզիֆով:
- Խառնել շաքարավազն ու կաթը :Մատուցել սառույցի կտորներով եվ մի պտղունց դարչինով :