Բաղադրիչներ
- թրջած սիսեռ - 400 գ.
 - Քնջութ (թահինի մածուկ) - 4 ճ.գ.
 - Չորացրած պապրիկա, Զիրա - 0,5-ական թ/գ.
 - սխտոր - 2 պճեղ
 - կիտրոն - 1 հատ
 - բանջարեղենի արգանակ - 200 մլ
 - ձիթապտղի յուղ - 4-5 ճ.գ.
 - աղ
 
Պատրաստման եղանակը
- Սիսեռը նախ պետք է թրջել սառը ջրում, ցանկալի է ամբողջ գիշեր, ապա եփել մինչև փափկի:
 - Եփած սիսեռը լցնել բլենդերի մեջ, վրան ավելացնել բանջարեղենի արգանակ կամ հեղուկի կեսը( որը մնացել է սիսեռից), համեմունքներ, սխտոր և քունջութի մածուկը եփելուց հետո։
 - Հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված:
 - Այնուհետև լցնել կիտրոնի հյութը, ձիթապտղի յուղը և աղը: Զանգվածը կրկին բլենդերով հարել և անհրաժեշտության դեպքում խտությունը կարգավորել մնացած արգանակով։
 - Հումուսը դնել ամանի կամ խորը ափսեի մեջ, ցողել ձիթապտղի յուղով, համեմել չորացրած պապրիկայով։
 

Loading...



