Պատրաստման եղանակը
- Ճտերը լվանալ, չորացնել։
- Փոքր ամանում խառնել կիտրոնի հյութը, 3 ճ/գ ձիթայուղը, մանանեխը, պղպեղը։
- Ստացված զանգվածով մշակել ճտերը, թողնել 10 րոպե սենյակային ջերմաստիճանում։
- Կարտոֆիլը կտրատել մեծ կտորներով, կիսաեփ անել։
- Լոլիկը կտրատել 0,5-0,7 սմ հաստությամբ օղակներով։
- Վառարանը տաքացնել 200-220 աստիճան։
- Սկուտեղը պատել կարագով, շարել մեկ շերտ կարտոֆիլ, ծայրերին դնել լոլիկի շերտերը, աղ և շաքարավազ ցանել։
- Կարտոֆիլի վրա դնել ճտերը։
- Եփել վառարանի ներքևի հատվածում 30-40 րոպե։
(No Ratings Yet)