Պատրաստման եղանակը
- Խորը թասի մեջ հարում ենք ձվերը ավելացնում աղը , շաքարավազը, 350 մլ.կաթը և շարունակում ենք հարել
- Ավելացնում ենք 280 գր. ալյուրը , շարունակուււմ ենք հարել և ընթացքում աստիճանաբաաար ավելացնում ենք մնացած կաթը
- Սնկային միջուկի համար մաքրում ենք, սոխը մանր կտրատում
- Շամպինյոնը նույնպես լվանում ենք, մանր կտրատում
- Թավայի մեջ լցնում ենք բուսայուղը , տապակում սոխը
- Ավելացնում ենք սունկը կտրատած, խառնում ենք պարբերաբար մինչև սնկի պատրաստ լինելը: Աղում ենք, պղպեղում
- Թողնում ենք տապակված սունկն ու սոխը սառչեն
- Խմորը նորից շարունակում ենք հարել, ավելացնում ենք 2 ճ.գ. բուսայուղը և խառնում
- Փոքրիկ թավայի մեջ՝ նախապես բուսայուղ քսված, պատրաստում ենք բարակ թերթիկները
- Պատրաստի թերթիկները շարում ենք ափսեի մեջ, յուրաքանչյուրի վրա քսելով սերուցքային կարագ
- Յուրաքանչյուր թեթրիկի վրա դնում ենք 1ճ.գ. միջուկ
- Թերթիկները անկյուններից ծալում ենք և փաթաթում
- Մատուցում ենք թթվասերով
(No Ratings Yet)