Խմորը պատրաստելու համար ձուն շաքարավազի հետ հարել , ավելացնել յոգուրտը , բուսայուղը , սպիտակաձավարը, ալյուրը և հարել , հետո ավելացնել փխրեցուցիչը և շարունակել հարել ։
Պատրաստի խմորը լցնել ջեռոցի յուղած տապակի մեջ , թխել 170 C տաքացրած ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը ։
Օշարակը պատրաստելու համար շաքարավազըջրով եփել , ավելացնել կիտրոնի հյութը։
Ջեռոցից հանել թխված շերտը , տաք վիճակում հավասար քառակուսիներով կտրատել , վրան լցնել տաք օշարակը , թողնել , որ տաք օշարակը ներծծվի ու մատուցել։