Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ջուրը լցնել էմալապատ կաթսաի մեջ, ավելացնել աղը, մարգարինը , դնել թույլ կրակի վրա եփվի մինչև եռալը։
 - Այնուհետև ավելացնել ալյուրը (կրակից չվերցնել) ,խառնել այնքան , որ դառնա համասեռ զանգված և կաթսայի տակ չկպչի։
 - Թողնել հովանա։
 - Մեկ այլ ամանում հարել ձուն , լցնել խմորի վրա , լավ խառնել։
 - Ջեռոցը լավ տաքացնել , պատրաստի խմորը գդալով բուրգի ձև տալով լցնել յուղ չքսած սառը տապակի վրա։
 - Խմորը պետք է կպչի տապակին , իսկ եթե չի կպչում , ավելացնել ևս մեկ ձու։
 - Կրեմը պատրաստելու համար ջրի մեջ լցնել ալյուրը , հարել , ավելացնել շաքարավազը , դնել կրակին և խառնել այնքան , մինչև եռա , հետո թողնել հովանա։
 - Մարգարինը վանիլինի հետ լավ հարել և հովացած զանգվածը քիչ-քիչ ավելացնել վրան ։
 - Ստացված կրեմի զգուշությամբ լցնել արդեն հովացած էկլերների մեջ։
 

Loading...



