Ընտրել միահավասար սմբուկներ, բոլոր կողմերից խորովել ածուխի վրա (առանց կրակի) կամ եփել փռի մեջ, զգուշորեն հեռացնել կլեպը և դնել տաքացրած յուղով կաթսայի մեջ:
Վրան լցնել աղ, կիտրոնի հյութ և տապակել այնքան, որ դառնա շագանակագույն, հետո նորից վրան լցնել կիտրոնի հյութ:
Տեղափոխել ափսեի մեջ, վրան լցնել տապակելու ընթացքում առաջացած հյութը, ձևավորել կանաչ պղպեղի շերտերով (միջուկը մաքրած), հասուն լոլիկի կտորներով, գլուխ սոխի կլոր շերտերով և ձիթապտուղով (առանց կորիզի), վերջում ցանել մանրացրած կանաչի: