Մեծ կաթսայի մեջ մակարոնը կիսաեփ անել (12-14 րոպե) , աղ անել, հանել ջրից և անմիջապես ցողել սարը ջրով, ավելացնել ծիթապտղի յուղն ու մի կողմ դնել։
Մեծ տապակի մեջ միսը տապակել կարագով , աղ ու պղպեղ անել , ավելացնել կտրտած լոլիկները և ճզմած սխտորը , շարունակել եփել մոտ 20 րոպե։
Մակարոններն ուղղահայաց դասավորել ջեռոցի տապակի մեջ, քերած պանրի մի մասը և միսը լցնել մակարոնի վրա, ապա պանրի մյուս մասը և եփել ջեռոցում 15-20 րոպե, 180 ջերմաստիճանի տակ։