Մանրացնել գազարը, սունկը և սոխը, և մարմանդ կրակով յուղի մեջ տապակել, շոգեխաշել:
Ավելացնել բրինձը, 2 բ. եռման ջուր և մածուկը. շարունակել եփել:
Լցնել խաշած ոլոռը, համեմել և մարմանդ կրակով շարունակել եփել, մինչև ամբողջությամբ ջուրը ներծծվի:
Հարել ծաղկի խմորը և չկպչող տապակի մեջ պատրաստել բարակ հացիկներ:
Սառչելուց հետո ոլորել և 3 սմ հաստությամբ կտրել, մի ծայրից սեղմել, այնպես որ ծաղկի ձև ստանա:
Փլավը մատուցելիս ծաղիկները տեղադրել վրան, շաղ տալ մանրացված կանաչին: