Բաղադրիչներ
- հաց - 4 կտոր
- եփած երշիկ - 2 կտոր
- պանիր - 2 կտոր
- սալյամի - 4 կտոր
- կարմիր, քաղցր պղպեղ - 2 կտոր
- կաթնաշոռ - 2 ճ․գ․
- պահածոյացրած եգիպտացորեն - 1 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Պանիրի կտորների վրա շրջանաձեւ անցքեր բացել, իսկ ծայրերը ձեւավոր կտրել`սա կրիայի պատյանն է:
- Եգիպտացորեի հատիկները մեջտեղից կտրել`սա աչքերն են:
- Հացը շրջանաձեւ կտրել եւ վրան կաթնաշոռ քսել: Վրան դնել երշիկ եւ պանիրը:
- Սալյամին մեջտեղից ծալել եւ դնել երշիկի եւ հացի մեջտեղում`սա կրիայի գլուխն է:
- Պանիրի օգնությամբ ամրացնել եգիպտացորենից աչքերը:
- Մնացած պանիրով ձեռքեր ստացեք:
Բարի ախորժակ