Ցանկության դեպքում հավի միսը կարելի է թեթև մարինացնել։
Մարինադի համար՝ հավի մսի կտորներին ավելացնել 2 թ․գ․ բուսայուղ, 1 թակած սխտոր, մի պտղունց աղ, 1 ճ.գ, շաքարավազ, աղացած սև պղպեղ և 1 ճ.գ. «մուգ սոուս» (հարմար են և՛ սովորական սոյայի սոուսը ): Թող միսը հանգստանա, մինչ դուք պատրաստում եք մնացած բաղադրիչները։
Տապակը տաքացնել մի քիչ բուսայուղ լցնել,ավելացնել մանր կտրատած սոխը, մի պտղունց աղ և 1 ճ.գ. շաքարավազ.
Խառնելով՝ տապակել սոխը, մինչև թափանցիկ դառնա և ստանա բաց ոսկեգույն երանգ։ Այնուհետև ավելացրեք խոշոր կտրատած սխտորը և բոլորը միասին տապակել ևս մի քանի րոպե։ Երբ խառնուրդը կարմրի, լցնել 1 ճ.գ. կարմիր գինու քացախ. Քացախն անմիջապես կգոլորշիանա, բայց խառնուրդը շատ համեղ համ կստանա։
Կաթսայի մեջ ավելացնել բարակ շերտերով կտրատած բուլղարական պղպեղը և բոլորը միասին տապակել ևս 2-3 րոպե։
Ցանկության դեպքում ավելացնել նաև մանր կտրատած լոլիկները։ Տապակել ամեն ինչ միասին ևս 5 րոպե։
Առանձին տապակել հավի մսի կտորները։ Բառացիորեն 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից, որպեսզի միսը գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա։
Բանջարեղենին ավելացնել տոմատի մածուկը, մանրակրկիտ խառնել և եփել ևս 1-2 րոպե։
Հավի մսի կտորները ավելացնել տապակի մեջ։
Լցնել ջուր կամ արգանակ և ամեն ինչ խառնել: Հեղուկը պետք է հազիվ ծածկի միսն ու բանջարեղենը:
Խառնուրդը բերեք եռման աստիճանի և ավելացրեք համեմունքներ ըստ ճաշակի: Ես ավելացնում եմ մոտ 1 թ.գ. կարրի, 2 ճ.գ աղացած պապրիկա և 1 ճ.գ․ տնական աջիկա ,աղ, աղացած սև պղպեղ (ըստ անհրաժեշտության):
Կափարիչով ծածկել տապակը, կրակն իջեցնել․եփել մոտ 20 րոպե։