Բաղադրիչներ
- Բրինձ - 300 գ
- Զաֆրան - 1 գ
- Հալած յուղ - 150 գ
- Սպիտակ չամիչ - 100 գ
- Սալորաչիր - 80 գ
- Ծիրանի չիր - 80 գ
- շլորաչիր - 100գ
- Խուրմա - 120 գ
- Շաքարի փոշի - 100 գ
- Դարչին - 10 գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Բրինձը եփել աղաջրի մեջ մինչև կիսով չափ եփվի։Քամել կիսաեփ բրինձը։
- Պատրաստել զաֆրանի թուրմ. 1 գ զաֆրանը լցնել 200 մլ տաք ջրի մեջ և թողնել թրմվի։ Փլավի համար օգտագործել 2 ճ.գ․։
- Կաթսան տաքացնել, հատակին քսել հալած կարագ և կաթսայի մեջ դնել լավաշ։
- Լավաշի վրա լցնել բրինձը, հալած կարագը, 2 ճաշի գդալ զաֆրանի թուրմ, փակել կափարիչը: Եփել մարմանդ կրակի վրա 20-30 րոպե։
- Չորացրած մրգերը լվանալ, թրջել տաք ջրի մեջ մինչև ուռչեն։ Թեթև տապակել հալած կարագի մեջ նախապես տաքացրած թավայի մեջ 5-7 րոպե։
- Պատրաստի բրինձը լցնել ափսեի մեջ վրան ավելացնել տապակած չրերը, շաքարի փոշիի և դարչին խառնուրդը մատուցել տաք վիճակում։