Չիզբուրգեր

Դեկտեմբեր 3, 2022
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  •   Կտրել սոխը փոքր խորանարդաձև:
  •  Խառնել աղացած միսը, սունելի գայլուկը, ձուն, սոխը և աղը։Այնուհետև ձևավորել հացերի տրամագծով հարթ կոտլետներ, փաթաթել թաղանթով և դնել սառցարան։ Այսպես, կոտլետները տապակելիս ավելի լավ են պահպանում իրենց ձևը։
  • Այդ ընթացքում հացերը  կիսով չափ կտրել։
  •  Մանանեխն ու մայոնեզը խառնել։
  •  Հացերը տապակել բուսայուղով տապակի մեջ։
  • Հացերի շերտերը պետք է կարմրեն։
  •  Հացերը թողնել սառեն  և շերտերին քսել պատրաստված մայոնեզի սոուսը։
  •  Լոլիկը կտրատել կլոր շերտերով։
  • Տապակել կոտլետները : Կոտլետները տապակել մոտ 5-7 րոպե մի կողմից, ապա շուռ տալ, ծածկել տապակը և տապակել ևս 5-7 րոպե։
  • Լվանալ հազարի տերևները և չորացնել: Տարածել հացերի հատակին։ Կոտլետը դնել հազարի վրա,ապա  պանրի շերտը ,իսկ պանրի վրա լոլիկը։
  • Մնում է հացի վերին մասը դնել լոլիկի վրա, և ձեր չիզբուրգերը պատրաստ է:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...