“Ասորտի” Բուտերբրոդ

Ապրիլ 5, 2011
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

Բուտերբրոդ սայլամի երշիկով

  • Հացի վրա կարագ քսել, վրան դնել հազարի տերեւներ:
  • Երշիկի կտորները խողովակաձեւ փաթաթել եւ դնել հազարի տերեւների վրա:
  • Պղպեղը կտրոտել:
  • Խողովակաձեւի երշիկի մեջ դնել մեկական կտոր շամպինյան եւ պղպեղ:

 

Բուտերբրոդ սունկով

  • Շամպինյոնը բարակ կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, աղ եւ կարագ:
  • Հացի մի երեսին սխտոր քսել, ձեթով տապակել, վրան քսել ստացված զանգվածը:
  • Հացի վրա հազարի տերեւ դնել, վրան լցնել մանր կտրատած ձու եւ կանաչի:

 

Կաթնաշոռային բուտերբրոդ խոզապուխտով

 

  • Հացի վրա դնել հազարի տերեւ:
  • Կաթնաշոռը խառնել սերուցքի, մանանեխի, աղի հետ եւ քսել հազարի տերեւի վրա:
  • Խոզապուխտը կտրատել մանր քառակուսիներով:
  • Հացի վրա քսել կաթնաշոռային զանգվածը, վրան դնել խոզապուխտ:

Բարի ախորժակ

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...