Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լվանալ, եփել աղաջրի մեջ «կեղևով» մինչև փափկի մոտ 25 րոպե։
- Կիտրոնը լվանալ , չորացնել։ Կեղևը քերել մանր քերիչով։ Կիտրոնը կիսել 2 մասի, սերմերը հանել, հյութը քամել։
- Խառնել կիտրոնի կեղևն ու հյութը, մանանեխը, արևածաղկի ձեթը և պղպեղը ,պատրաստելով սոուս։
- Մաքրել սոխը, կտրատել ըստ նախասիրության, ավելացնել սոուսի մեջ։ Մաղադանոսը մանր կտրատել, համեմել մի պտղունց աղով և ավելացնել սոուսի մեջ։
- Կեղևահանել տաք կարտոֆիլը, կտրատել և լցնել սոուսի մեջ, քանի դեռ կարտոֆիլը տաք է:Թողնել սառչի 10ր։
- Վարունգը բարակ կտրատել, ավելացնել աղցանի մեջ:
- Ցանկության դեպքում ավելացրեք պղպեղ և մատուցեք:
(No Ratings Yet)