Պատրաստման եղանակը
- Կարագը հարել մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել նախօրոք հարած հավկիթը։
- Ընկույզը մանրացնել ալյուրի հետ միասին, ավելացնել աղը, սոդան, պղպեղը և դարչինը։
- Խառնել վերոնշյալ 2 զանգվածները, ավելացնել 100մլ գարեջուր և չամիչը։
- Կամաց ավելացնել մնացած գարեջուրը, մինչև խմորը կսկսի նմանվել խիտ թթվասերի։
- Թխման կաղապարը ծածկել թխման թղթով, լցնել խմորը։
- Թխել 160 աստիճանում 1 ժամ։
- Այնուհետև իջեցնել վառարանի ջերմաստիճանը 130 աստիճան, կեքսը ծածկել փայլաթիթեղով, թխել ևս 1 ժամ։
- Սառեցնել կեքսը կաղապարում 30 րոպե, ապա փաթաթել թխման թղթով, թողնել 24 ժամ, մատուցել։
(1 votes, average: 5.00 out of 5)