Կաթսայի մեջ լցնել հալած յուղն ու բուսայուղն , մեջը տապակել սոխը , սխտորը և համեմունքները , ավելացնել հավի միսը , տապակել ։
Վրան լցնել այնքան ջուր , որ միսը 3 սմ-ով ծածկվի։
Հավը եփել ՝ մինչև կիսաեփ լինելը ։
Սոուսը պատրաստելու համար սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնել հարիչի մեջ և հարել , հետո լցնել եփվող հավի վրա , խառնել , աղ ցանել և համեմել կիտրոնի աղով։
Կրակը մեղմացնել և եփել մինչև պատրաստ լինելը ։
Միսը հանել , դնել մեկ այլ կաթսայի մեջ , սոուսը քամել և ավելացնել մսին ։
Եթե սոուսը խիտ է ստացվել , կարելի է ավելացնել տաք ջուր։
Խավարտը պատրաստելու համար վերմիշելը հալած յուղի և բուսայուղի մեջ տապակել , մինչև վարդագույն երանգ ստանալը , ավելացնել լվացած բրինձը և բոլորը միասին տապակել ։
Ավելացնել 6 բաժակ եռման ջուր, եռացնել , աղ ցանել , ցածրացնել կրակը և եփել մինչև պատրաստ լինելը ։
Մատուցվող ափսեի վրա հավասար շերտով փռել խավարտը վրան դնել կտրատած հավը , վրան շաղ տալ բոված ընկույզն ու նուշը ։
Սոուսը մատուցել առանձին ։
Այս ճաշատեսակի հետ կարելի է մատուցել նաև կտրատած բանջարեղեն։