![](https://www.xohanoc.info/wp-content/uploads/2011/02/56dab2b3675237b0ba79395c67ee9ae4_XL.jpg)
Բաղադրիչներ
- սմբուկ - 150 գ.
- ձեթ - 30 գ.
- կիտրոն - 1/5 կտոր
- լոլիկ - 30 գ.
- կանաչ պղպեղ - 25 գ.
- գլուխ սոխ - 20 գ.
- ձիթապտուղ - 10 գ.
- աղ
- կանաչին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ընտրել միահավասար սմբուկներ, բոլոր կողմերից խորովել ածուխի վրա (առանց կրակի) կամ եփել փռի մեջ, զգուշորեն հեռացնել կլեպը և դնել տաքացրած յուղով կաթսայի մեջ:
- Վրան լցնել աղ, կիտրոնի հյութ և տապակել այնքան, որ դառնա շագանակագույն, հետո նորից վրան լցնել կիտրոնի հյութ:
- Տեղափոխել ափսեի մեջ, վրան լցնել տապակելու ընթացքում առաջացած հյութը, ձևավորել կանաչ պղպեղի շերտերով (միջուկը մաքրած), հասուն լոլիկի կտորներով, գլուխ սոխի կլոր շերտերով և ձիթապտուղով (առանց կորիզի), վերջում ցանել մանրացրած կանաչի: