Բուլկիները մեջտեղից կտրել: Հազարի տերեւները կտրատել երկարությամբ, բողկը եւ վարունգը`շրջանակներով: Ավոկադոն մեջտեղից կտրել, կորիզը հանել, մաքրել նաեւ կեղեւը: Ավոկադոյի փափուկ մասից պյուրե պատրաստել, ավելացնել դարչին: Բուլկիի կտորների վրա քսել ավոկադոյի պյուրեն, վրան դնել հազարի կտրատած տերեւները, վարունգը եւ բողկը: Մատուցելիս`բուտերբրոդները ձեւավորլ կանաչիով: Բարի ախորժակ
Կարագը խառնել կտրատած կանաչիի հետ եւ հարել: Քարաուզի արմատը մանր կտրատել եւ խառնել <կանաչ> կարագին: Հացի կտորներից թողնել միայն փափուկ մասը, վրան քսել ստացված զանգվածը եւ ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Բուլկիները մեջտեղից կտրել եւ երկու մասերի վրա մայոնեզ քսել: Գազարը քերել, վարուգը բարակ կտորներով կտրել: Բողկը կտրատել շրջանակներով
Բուլկիի կտորների վրա դնել հազարի մեկական տերեւ, վարունգ, քերած գազար, բողկ: Բուտերբրոդները ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Գազարից ստանալ պյուրե, ավելացնել մանր կտրատած սամիթ, ձվի տրորած դեղնուց, սեւ պղպեղ եւ սոխ: Այս ամենը մի փոքր տապակել: Բրինձը խաշել, տրորել եւ խառնել գազարի պյուրեի հետ: Ստացված խառնուրդը քսել հացի վրա, ավելացնել կտրատած ձվի սպիտակուցը: Մատուցելիս ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Հացի կտորներից 2 շրջանակ կտրել: Դրանց վրա նախ կարագ, ապա պաշտետ քսել եւ դնել ափսեի մեջ: Մնացած հացից անկյունակ կտրել եւ միացնել շրջանակին-դա կլինի խեցգետնի պոչը: Այնուհետ կտրել 2 չանչեր եւ միացնել շրջաններին: Պղպեղից եւ պանիրից ստանալ ֆիգուրներ եւ դնել պաշտետի վրա: Ձիթապտուղր կտրել մեջտեղից: Բարակ կտրած վարուգը ծալոել եւ ծայրերը ամրացնել ձիթապտղի 2 կտորների օգնությամբ: Դա կլինեն աչքերը: Իսկ կանաչ սոխի օգնությամբ ստանալ բեղիկները: Բարի ախորժակ:
Հացը մեջտեղից կտրել եւ փափուկ մասը հանել, այնպես, որ հացի կաղապարը մնա 1սմ հաստության: Հարած կարագը խառնել կտրատած խոզապուխտի, մաղադանոսի, քառակուսիներով կտրատած թթու վարունգի, սոխի եւ հացի փափուկ մասի հետ: Ստացված զանգվածով լցոնել հացի երկու մասերը, միացնել իրար եւ ամուր սեղմել: Այնուհետ, փաթաթել թղթի մեջ եւ թողնել սառնարանում 12 ժամ: Մատուցելիս կտրատել բարակ շերտերով: Բարի ախորժակ
Բուլկին մեջտեղից կտրել, փափուկ մասը առանձնացնել եւ մի մասը կտրատել: Կարագը տոմատի մածուկի եւ մանանեխի հետ հարել, մինչեւ համասեռ զանգված ստացվի, ավելացնել բուլկին, երկարությամբ կտրատած երշիկը կամ խոզապուխտը, կտրատած ձուն, համեմել աղով եւ պղպեղով: Կարելի է նաեւ ավելացնել 1 ճաշի գդալ կտրատած մարինացված սունկ: Ստացված զանգվածով լցոնել բուլկին, փաթաթել եւ դնել ֆոլգայի մեջ եւ դնել սառնարանում: Սառեցրած բուտերբրոդը կտրատել բարակ կտորներով, ձեւավորել վարունգով եւ մատուցել: Բարի ախորժակ
Սխտորը մանր կտրատել: Կանաչ սոխը կտրատել մանր օղակներով, պոմիդորը եւ պանիրը`բարակ շերտերով: Ջեռոցում ապահովել 180 աստիճան ջերմություն: Հացի վրա կարագ քսել: Վրան դնել կտևրատած սխտորը, պոմիդորը, մացարելլան եւ օղակներով կտրատած սոխը: Թավայի հատակին ձեթ քսել: Բուտերբրոդները դնել թավայի մեջ եւ թողնել ջեռոցում 10 րոպե: Պատրաստի բուտերբրոդները համեմել պղպեղով եւ ձեւավորել ռեհանի տերեւներով: մատուցել տաք վիճակում: բարի ախորժակ
Հացի կտորների վրա քսել ձկնկիթ, ավելացնել մանր կտրատած կանաչի, վրան դնել պոմիդոր: Բուտերբրոդները զարդարել կիսած պոմիդորով եւ մաղադանոսի տերեւներով: Բարի ախորժակ:
Սունկը կտրատել: Ապխտած միսը կտրատել քառակուսիներով, տապակել, ավելացնել սունկը: Երկուսը միասին 15 րոպե տապակել, համեմել պղպեղով եւ աղով: Հացը կարագով տապակել: Ամեն մի կտրորի վրա դնել մեկական կտոր պոմիդոր, հաքրած ձու եւ տապակած սունկ: Իսկ վրան դնել պանիր: Թողնել ջեռոցում, մինչու որ պանիրը հալվի: Ձարդարել մաղադանոսի տերեւներով, մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ
15ձուն հարել 2 բ.շաքարավազի հետ 20րոպե, թողնել 10ր. հանգստանա , ևս 20ր. հարել : Հարիչը…
Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ…
Խմորը պատրաստելու համար ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել, ավելացնել ջուրը, վանիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև…
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և…
Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս…
հավի կրծքամիսը երկարավուն կտրատել և տապակել բուսայուղի մեյ, սունկը ևս կտրատել, տապակել թողնել որ սառչի,…
Եփած և մաքրած ճակնդեղը քերել, ավելացնել քերած սխտորը և աղը: Ավելացնել բուսական յուղը:
Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի…
Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը…
Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի…
Հալած պանիրը եւ պաշտետը հարել, ավելացնել կարագ եւ խառնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա ,…
Ձուկը մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, պահածոյացրած պղպեղ, մանանեխ, աղ եւ սեւ պղպեղ: պանիրը կտրատել բարակ…
Ձուն կտրատել, ավելացնել պանիր, մայոնեզ եւ խառնել: Խառնուրդը սառեցնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա եւ…
Ձուկը դնել հացի վրա, ավելացնել սխտոր եւ մայոնեզ: 5 րոպե թողնել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ:…
Հացը կարագի մեջ տապակել, թողնել, որ սառչի: Գարեջուրը եռացնել, ավելացնել քերած պանիր, աղ եւ սեւ…