Գլուխ եւ կանաչ սոխերը ու սխտորը մանր կտրատել: Վարունգ կտրատել փոքրիկ քառակուսիներով: Բանջարեղենները եւ կանաչին խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ եւ սեւ պղպեղ: Ստացված խառնուրդը քսել հացի վրա եւ ձեւավորել կլոր կտրատած վարունգով եւ կանաչիով: Բարի ախորժակ
Հացը կարագի մեջ տապակել եւ վրան սխտոր քսել: Պանիրը խառնել թթվասերի հետ: Ստացված զանգվածը քսել տախպակած հացի կտորների վրա եւ թողնել ջեռոցում 1-2 րոպե: Բարի ախորժակ
Հացի կտորներից թողնել միան փափուկ մասը եւ տապակել ձեթի մեջ: Ձուն մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, կտրատած սունկ եւ քարաուզ: Խառնել եւ քսել տապակած հացի կտորների վրա: մատուցելիս ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Ձիթապտուղը մանր կտրատել: Ձուն եւ սոխը մանր կտրատել, ավելացնելփեթ, կիտրոնի հյութ, աղ եւ սեւ պղպեղ: Լավ խառնել եւ զանգվածը քսել հացի բարակ շերտերի վրա: Բարի ախորժակ
Կարագը եւ հալած պանիրը հարել: Խառնուրդը բաժանել 3 մասի: Մի մասին ավելացնել կտրատած սամիթ եւ կիտրոնի հյութ, երկրորդին`կտրատած խոզապուխտ եւկարմիր պղպեղ, երրորդին`պղպեղ եւ ծովաբողկ: Թողնել հացի միայն փափոըւկ մասը եւ հորիզոնական կտրատել հավասար կտորների: Ստորին շերտի վրա քսել կանաչիով զանգվածը, վրան դնել երկրորդ կտոր հացը, որի վրա քսել խոզապուխտով զանգվածը եւ դնել եւս մեկ կտոր հաց, քսել ծովաբողկով զանգվածը եւ դնել մնացած հացի կտորը: Մի փոքր սեղմել բուդերբրոդը եւ մոտ 2 ժամ թողնել սառնարանում: Մատուցելիս կտրատել փոքրիկ կտորներով քառակուսիների կամ եռանկյունիների տեսքով: Բարի ախորժակ
Ոլոռը ճմռել: Սոխը եւ սխտորը մանր կտրատել եւ տապայկել կարագով: Ոլոռը խառնել սերուցքի, կիտրոնի հյութի, մանանեխի, կանաչիի, տապակած սոխի եւ սխտորի հետ: Համեմել աղով եւ սեւ պղպեով: Ստացված զանգվածը հարել եւ թողնեկլ սառչելու 1 ժամ: Հացի կտորները կարագով տապակել: Ստացված կրեմը քսել հացի վրա: Ձեւավորել կանաչիով եւ բոլոկիով: Բարի ախորժակ
Հացը կարագով տապակել, թողներ, որ սառչի եւ վրան կարագ քսել: Գարեջուրը եռացնել, ավելացնեռլ քերած պանիր եւ եփել այնքան ժամանակ, մինչեւ պանիրը հալվի, ավելացնել աղեւ սեւ պղպեղ: Խոզապուխտը կարագով տապակել: Խոզապուխտը դնել հացի վրա, հետո ավելացնել նաեւ պանիրով եւ գարեջրով զանգվածը: 5 րոպե թողնել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ: Մատուցել տաք վիճակում: Բարի ախորժակ
Հացի կտորները մի փոքր տապակել: Ձվի դեղնուցները հարել ջրի հետ, ավելացնել աղ, սեւ պղպեզ, կանաչի եւ սոխ: Ձվածեղը կարագով տապակել, մինչեւ թանձրանա: Ձվածեղը դնել հացի վրա, իսկ մատուցելիս`ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Հացի կտորները տապակել: Սունկը բարակ կտրատել եւ կարագով տապակել: Թթվասերային սոուսի համար ալյուրը կարագով տապակել, անընդհատ խառնել, մինչճեւ թանձրանա: Ավելացնել թթվասեր, աղ, սեւ եւ պապռիկա պղպեղները: Սունկը խառնել թթվասերային սոուսի հետ: Ստացված զանգվածը քսել հացին եւ վրան չորահաց լցնել: Մի քանի րոպե թոնել ջեռոցում: Մատուցելիս`բուտերբրոդները ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ:
15ձուն հարել 2 բ.շաքարավազի հետ 20րոպե, թողնել 10ր. հանգստանա , ևս 20ր. հարել : Հարիչը…
Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ…
Խմորը պատրաստելու համար ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել, ավելացնել ջուրը, վանիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև…
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և…
Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս…
հավի կրծքամիսը երկարավուն կտրատել և տապակել բուսայուղի մեյ, սունկը ևս կտրատել, տապակել թողնել որ սառչի,…
Եփած և մաքրած ճակնդեղը քերել, ավելացնել քերած սխտորը և աղը: Ավելացնել բուսական յուղը:
Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի…
Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը…
Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի…
Հալած պանիրը եւ պաշտետը հարել, ավելացնել կարագ եւ խառնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա ,…
Ձուկը մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, պահածոյացրած պղպեղ, մանանեխ, աղ եւ սեւ պղպեղ: պանիրը կտրատել բարակ…
Ձուն կտրատել, ավելացնել պանիր, մայոնեզ եւ խառնել: Խառնուրդը սառեցնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա եւ…
Ձուկը դնել հացի վրա, ավելացնել սխտոր եւ մայոնեզ: 5 րոպե թողնել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ:…
Հացը կարագի մեջ տապակել, թողնել, որ սառչի: Գարեջուրը եռացնել, ավելացնել քերած պանիր, աղ եւ սեւ…