Մսի վրա լցնել տաք ջուր,այնքան,որ մսի կտորները 1-2սմ ծածկվեն: Թողնել,որ եռա,այնուհետեւ թողնել,որ թույլ կրակի վրա եփվի 2-2.5 ժամ: 1ժամ եփվելուց հետո ավելացնել կտրատած գազար,սոխ եւ կանաչի: Մինչեւ մսի պատրաստ լինելը`15-20րոպե առաջ ավելացնել աղ,պղպեղ եւ դափնու տերեւ: Միսը թողնել,որեփվի եւ սառեցնել մսաջրում: Մատուցելուց առաջ միսը բարակ կտորնեքով կտրատել,դնել հացի վրա եւ զարդարել մանր կտրատած կանաչիով: Բարի ախորժակ
Փոքրիկ գնդակներ պաշտետով
Հացը կտրատել երկարությամբ,ստանալ բարակ,երկար կտորներ: Թողնել հացի փափուկ մասը եւ դնել խոնավ թղթի վրա: Հացի կտորների վրա բարակ շերտով պաշտետ քսել: Վրան ցանել մանր կտրատված կանաչի եւ կտորները փաթաթել թղթի մեջ եւ 1-2 ժամ պահել սառնարանում: Մատուցելիս կտրատել բարակ օղակներով: Կարելի է օգտագործել նաեւ տարեկանի հաց եւ տարբեր համերով պաշտետներ:
Պանրային գնդակներ
Հավասար քանակով խառնել հալեցրած եւ քերած պանիրները: Համասեռ զանգված ստանալու համար ավելացրեք սերուցք կամ թթվասեր: Ըստ ճաշակի ավելացնել բրենդի եւ պղպեղ,մի փոքր սառեցնել: Ստացված զանգվածից մանր գնդակներ ստացեք եւ թաթախեք կոկոսի փոշու եւ մանր կտրատած կանաչիի մեջ: Թողեք սառնարանում,մինչեւ մատուցելը: Բարի ախորժակ
Հավի ճուտը եփել, ոսկորահան անել,առանձնացնել նաեւ կաշին,մանր կտրատել, վրան ավելացնել մայոնեզ: Ստացված խառնուրդը, բարակ շերտով, քսել հացի վրա, ձեւավորել կանաչիով եւ ձիթապտղով: Բարի ախորժակ
Ձիթապտղից հանել կուտը եւ ճզմել: Ձուն եւ սոխը մանր կտրատել: Բաղադրիչները խառնել, մինչեւ համասեռ զանգված ստացվի: Ավելացնել աղ, սեւ պղպեղ, լցնել ձեթ: Ստացված զանգվածը կսել հացի վրա, ձեւավորել կանաչիով: Բարի ախորժակ
Հացի կտորների վրա քսել կարագ: Պահածոյացված ձուկը կտրատել,ավելացնել սունկ եւ սոխ: Համեմել կարմիր եւ սեւ պղպեղներով: Զանգվածը բարակ ժերտով քսել հացի կտորների վրա,վրան ավելացնել մեկական շերտ պանիր: Մի քանի րոպե բուտերբրոդները թողնել ջեռոցում: Մատուցելիս`զարդարել մանր կտրատած մաղադանոսով: Բարի ախորժակ
Բրինձը խաշոել,տրորել,ավելացնել կարագ,մանր կտրատած սոխ եւ քերած կարտոֆիլ: Ստացված զանգվածին ավելացնել հում ձուն,աղը եւ պղպեղը եւ լավ խառնել: Զանգվածը քսել հացի կտրոների վրա եւ ջեռոցում տապակել,մինչեւ հացը խրթխրթան դառնա: բարի ախորժակ:
Հացը երկարությամբ բաժանել 2 մասի,փափուկ մասը հանել եւ քերել: Բոլոր բաղադրիչները,բացառությամբ կարագի,հացի քերած փափուկ մասի հետ միասին անցկացնել մսաղացով,ապա ավելացնել կարագը: Զանգվածը լցնել հացի մի հատվածի մեջ,ապա երկրորդ կտորով վերականգնել հացի տեսքը ու դնել սառը տեղում: Մատուցելուց առաջ մեծ բուտերբրոդը կտրատել բարակ շերտերով: Բարի ախորժակ:
Դդումը կտրատել,ավելացնել մի քիչ ջուր եւ եփել: Երբ պատրաստ կլինի`տրորել: Կարագը խառնել քերած պանրին,վրան ավելացնել դդումից ստացված պյուրեն: Այս ամենը լավ խառնել եւ քսել հացի վրա: Ձեւավորել կտրատած կանաչիով: Բարի ախորժակ
lavn e
lavn er...shnorhakalutyun kima jan
shnorhakalutyun baxadratoms@ nerkayacnelu hamar...shaaaaaaaaat hamex…
Շոկոլադե տորթ
Տեղադրված է
Կիմա
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի…
Աղցան "Տղամարդու Արցունքներ"
Տեղադրված է
Կիմա
Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի մեջ: Այնուհետև դուրս հանել, ավելացնել…
Տորթ Սնիկերս
Տեղադրված է
Կիմա
Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև…
Շոկոլադե տորթ "Պռոլին"
Տեղադրված է
Անահիտ
Ձուն, շաքարավազը, աղը և վանիլինը միասին լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, օսլան, կակաոն, փխրեցուցիչը:Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո լցնել տապակի մեջ…
Շերտավոր աղցան
Տեղադրված է
Կիմա
Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը…
15ձուն հարել 2 բ.շաքարավազի հետ 20րոպե, թողնել 10ր. հանգստանա , ևս 20ր. հարել : Հարիչը…
Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ…
Խմորը պատրաստելու համար ձվի դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, հարել, ավելացնել ջուրը, վանիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև…
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և…
Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ: Այս…
հավի կրծքամիսը երկարավուն կտրատել և տապակել բուսայուղի մեյ, սունկը ևս կտրատել, տապակել թողնել որ սառչի,…
Եփած և մաքրած ճակնդեղը քերել, ավելացնել քերած սխտորը և աղը: Ավելացնել բուսական յուղը:
Հավի միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի…
Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը…
Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի…
Հալած պանիրը եւ պաշտետը հարել, ավելացնել կարագ եւ խառնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա ,…
Ձուկը մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, պահածոյացրած պղպեղ, մանանեխ, աղ եւ սեւ պղպեղ: պանիրը կտրատել բարակ…
Ձուն կտրատել, ավելացնել պանիր, մայոնեզ եւ խառնել: Խառնուրդը սառեցնել: Ստացված զանգվածը քսել հացի վրա եւ…
Ձուկը դնել հացի վրա, ավելացնել սխտոր եւ մայոնեզ: 5 րոպե թողնել ջեռոցում`180 աստիճան ջերմության տակ:…
Հացը կարագի մեջ տապակել, թողնել, որ սառչի: Գարեջուրը եռացնել, ավելացնել քերած պանիր, աղ եւ սեւ…