Ձուկը մանր կտրատել, ավելացնել մայոնեզ, պահածոյացրած պղպեղ, մանանեխ, աղ եւ սեւ պղպեղ: պանիրը կտրատել բարակ կտորներով: Հազարի տերեւները մեջտեղից կտրել: Հացի մի կտորի վրա դնել հազարի տերեւ, վրան դնել ձկան խառնուրդը, պանիրի կտոր եւ ծածկել հացի մյուս կտորով: 1-2 րոպե թողնել ջեռոցում: Մատուցելիս`ձեւավորել կանաչիով: